Աբովյանի Տարտուի փողոցում, փետրվարի 25-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը վիրավոր կնոջը տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: