Ուկրաինայի նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման ու Վիկտոր Յուշչենկոն հայտարարում են Ղրիմի քաղաքական կյանքին Ռուսաստանի անմիջական միջամտության մասին: Այդ մասին ասվում է երեք նախագահների համատեղ հայտարարությունում:

Հայտարարությունում ասվում է, որ այժմ վտանգավոր է Ուկրաինական պետության դաշնայնացման սցենարը: Դա քաղաքական ճգնաժամի էսկալացիայի, ինչպես նաեւ Ղրիմում քաղաքական ճգնաժամի բորբոքման ուղի է:

Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ հետ միասին Ուկրաինայի ինքնիշխանության երաշխավորներն են: Այս մասին հաղորդում է ЛІГА-ն: