Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 26-ին, ժամը 09.56-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի թիվ 24 փողոցում այրվում է խոտի դեզ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ  ՄՓՎ ՕԽ-ն:

Պարզվել է, որ այրվում է անասնագոմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.57-ին, մարվել՝ 12.54-ին:

Այրվել են Ա. Ա.-ին պատկանող անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (45 քմ), այնտեղ կուտակված 340 հակ անասնակեր եւ ծխախեղդվել են մեկ կով եւ մեկ խոզ: