Հայաստանը պատրաստ է զարգացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ նախօրեին կայացած ԱԱԽ նիստում քննարկվել եւ հաստատվել է 2014-2020 թվականների գործողությունների ծրագիրը: Արթուր Բաղդասարյանը հիշեցրել է, որ Մաքսային միությանը միանալու որոշման հետ մեկտեղ Հայաստանը հայտարարել է ԵՄ-ի հետ համագործակցությունը զարգացնելու մտադրության մասին:

Նախօրեին հաստատված ծրագրով համագործակցությունը կզարգանա 6 հիմնական ուղղություններով, 160  գործողությունների կատարմամբ: Այդ 6 ուղղություններն են քաղաքական, իրավական ոլորտում, ենթակառուցվածքների զարգացման, մարդասիրական, առողջապահության եւ սոցիալական ոլորտներում: