Հայաստանի Մաքսային միություն մտնելուց հետո բեռնափոխադրումների ստուգումը կտրուկ կհեշտանա, փետրվարի 26-ի մամուլի ասուլիսում հայտարարել է տրանսպորտի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:

«Հաշվի առնելով, որ բեռը տարանցմամբ է տեղափոխվում, միջազգային բեռնափոխադրողների համար կմնա TIR (Ավտոմոբիլային տրանսպորտի միջազգային միություն) գրքույկի պահանջը:

Բայց սահմանային ստուգումը կգործի միայն Մաքսային միության արտաքին սահմաններում», - բացատրել է փոխնախարարը: Բացի այդ, Հայաստանն ու մնացյալ երկրները կպարզեցնեն ուղեկցող փաստաթղթերի պահանջները, հայտնել է Ավետիսյանը: