Մոտ 10 հազար Ղրիմի թաթարներ շրջափակել են Ղրիմի Գերագույն Ռադայի շենքը՝ պահանջելով թողնել հանրապետությունը Ուկրաինայի կազմում: Ղրիմի խորհրդարանի մոտ տեղի է ունենում նաեւ ռուս ազգայնականների ակցիան, որին մասնակցում է մի քանի հարյուր մարդ: Նրանք պահանջում են Ղրիմը միացնել Ռուսաստանին:

Ցուցարարների առջեւ ելույթ է ունեցել «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Անդրեյ Սենչենկոն, ծագումով Ղրիմից: Նա ժամանել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի նիստին մասնակցելու համար, որպես Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Անդրեյ Տուրչինովի ներկայացուցիչ, հաղորդում է ЛІГА-ն՝ վկայակոչելով ղրիմյան լրագրող Անդրեյ Կլիմենկոյին:

Հաղորդվում է, որ Սենչենկոն խոստացել է, որ Ղրիմի իշխանության մարմիններում չեն լինի ոչ Լվովի, ոչ Դոնեցկի ներկայացուցիչներ: Նա նաեւ խոստացել է, որ եթե «Բերկուտի» մարտիկները ատեստացիա անցնեն, նրանց աշխատանքի կվերցնեն այլ ուժային կառույցներում: