ԱՄՆ ֆինանսների նախարարության FinCEN ստորաբաժանումը, որը զբաղվում է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարով, փետրվարի 25-ին տարածել է հաղորդագրություն, որով ԱՄՆ ֆինանսական հաստատություններին հիշեցրել է, որ նրանք պարտավոր են հետեւել Կիեւը լքած եւ իրենց պարտականություններից հրաժարված Վիկտոր Յանուկովիչի եւ Ուկրաինայի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված բանկային հաշիվների հնարավոր կասկածելի շարժերին եւ խելամիտ, հաշվարկված քայլեր ձեռնարկել։

FinCEN-ը հիշեցնում է, որ ամերիկյան ֆինանսական հաստատություններից պահանջվում է մանրազնին ուշադրության տակ պահել վերը նշված անձանց անձնական հաշիվները, որոնք հնարավոր է՝ գոյացել են յուրացված պետական միջոցներից, կոռուպցիայի կամ այլ անօրինական վճարներից, եւ հետեւել բոլոր գործարքներին։