Ամուսնական գործակալության աշխատակիցները հարցում են անցկացրել Ռուսաստանի քաղաքացիների շրջանում, պարզելու համար, թե ամերից շատ ինչ մասնագիտության տեր մարդիկ են գրավում կանանց եւ տղամարդկանց:
Պարզվել է, որ տղամարդիկ նախընտրում են լրագրողների եւ փաստաբանների, իսկ կանանց գրավում են բժիշկներն ու ճարտարապետները, հաղորդում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով Myjane-ն:
Երկու սեռերի ներկայացուցիչների ընտրությունը, վերջնարդյունքում հանգում է հետեւյալին. Ընտրյալը պետք է լինի ինքնուրույն եւ անկախ, նա պետք է զբաղվի եկամտաբեր եւ հետաքրքիր գործով:
Տղամարդիկ այդպիսին են տեսնում կին փաստաբաններին եւ լրագրողներին: Նրանց գրավում են նաեւ վեբ-դիզայներները, PR մասնագետները, լուսանկարիչները, գովազդի եւ մարքեթինգի ոլորտում աշխատողները:
Կանանց նախընտրությունները մի փոքր այլ են. նրանց դուր են գալիս ստեղծագործ մարդիկ, որոնց թվում են ռեժիսորները, ճարտարագետները, գիտնականները, դիզայներները, բնապահպանները եւ գործարարները:




























