Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 26-ին, ժամը 12.51-ին ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցում` «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտակայքում, այրվում է տնակ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.20-ին, մարվել` 13.44-ին:

Տնակն ամբողջությամբ այրվել է  (10 քմ):