Հայաստանի ղեկավարությունը, ըստ տրամաբանության, ճանաչում է Ուկրաինայի նոր իշխանություններին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:
Ըստ նրա՝ Ուկրաինայի նոր իշխանությունների լեգիտիմությունը ամբողջ աշխարհում կասկածի է ենթարկում միայն Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Փորձագետը դրական քայլ է համարում այն, որ Հայաստանի խորհդարանը մեկ րոպե լռությամբ է հարգել ուկրաինական իրադարձությունների զոհերի հիշատակը:
Հիշեցնենք, որ Կիեւում մի քանի օր տեւած զինված գործողությւոնների ընթացքում 82 մարդ է զոհվել, այդ թվում՝ 16 ոստիկան:




























