Տղամարդկանց ավելի քան 70 տոկոսը պնդում է, որ հազվադեպ է դեպրեսիաներ կամ տրամարդության անկումներ ունենում, ի տարբերության կանանց, ովքեր ասել են, որ իրենց դժբախտ են զգում ամսական նվազագույնը երկու անգամ:
Տղամարդիկ ավելի քիչ են ցնցումներ ապրում: Հարցվածների 60 տոկոսը համարում է, որ սթրես ունենում է ամսական մեկ անգամ, այն դեպքում, երբ կանանց 60 տոկոսը պնդում է, որ տագնապի կամ սթրեսի ենթարկվում է շաբաթական մեկ անգամ կամ ավելի հաճախ:
Ուժեղ սեռի ներկայացուցիչներն ավելի խորն են քնում: Տղամարդկանց 51 տոկոսն ասել է, որ քնի հետ խնդիրներ ունենում է շաբաթական մեկ անգամ կամ ավել, իսկ կանանց դեպքում՝ 60 տոկոսը: Եւ, վերջապես, տղամարդկանց գլուխը գրեթե երբեք չի ցավում: Նրանց 70 տոկոսի մոտ փորի փքվածություն կամ վատ նյութափոխանակություն հազվադեպ է հանդիպում, այն ժամանակ, երբ կանանց մոտ կեսը ամեն շաբաթ նման խնդիրներ է ունենում, հաղորդում է postimees.ee-ն:



























