Ուկրաինայի երաշխավորված պետական պարտքի ընդհանուր գումարը հունվարի ընթացքում ավելացել է  148 մլն դոլարով՝ կազմելով 73,226 մլրդ դոլար, հաղորդում է ՈւՆՆ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը:

Ըստ որում՝ Ուկրաինայի կառավարության ուղղակի պետական պարտքը հունվարին ավելացել է 19 մլն դոլարով՝ կազմելով 60 069 մլն դոլար, ինչը ընդհանուր պետական պարտքի 82,03 տոկոսն է կազմում: