Ռուսաստանը չի ազատի Սեւաստոպոլի սեւծովյան նավատորմի բազան: Այս մասին տեսակամուրջի ժամանակ հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Միխեեւը: Նա նշել է, որ ՈՒկրաինայի նոր ղեկավարության կողմից Ռուսաստանի նկատմամբ տարբեր վերջնագրեր ներկայացնելու փորձերը շատ վատ ավարտ կարող են ունենալ, հաղորդում է УНН-ն:

«Ռուսաստանը չի ազատի սեւծովյան նավատորմը, նույնիսկ եթե մենք Կիեւից 150 փաստաթուղթ ու Յարոշից 200 հայտարարություն կամ մեկ այլ բան ստանանք: Չենք հեռանա եւ վերջ, որովհետեւ այդ նավատորմը մեզ պետք է»,-ասել է փորձագետը: