ՀԱԿ-ը չէր կարող ազդել մարտի 1-ի իրադարձությունների հարցերով նախկին հանձնաժողովի որոշումների վրա: Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ նոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալով:

Պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հերքմանը, որ ՀԱԿ-ը մասնակցել է նախկին հանձնաժողովի աշխատանքներին՝ Ջհանգիրյանը նկատել է, որ ընդդիմությունը միայն ժողովայի քվեարկության իրավունք ուներ: Չնայած որ հանձնաժողովում որոշու ները ընդունվում էին կոնսենսուսի միջոցով, ՀԱԿ-ի վրա դա չէր տարածվում, քանի որ դրա ներկայացուցիչները քվեարկությանը մասնակցել չէին կարող: «Ըստ էության, մենք լիազորություններ չունեինք: Ի՞նչ կոնսենսուսի մասին է խոսքը»,-ասել է Ջհանգիրյանը:

Հիշեցնենք, որ համապատասխան հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ Ջհանգիրյանը հանես էր եկել 2013-ին: