Ուկրաինայում հանկարծ ժողովրդավարական առաջընթաց է տեղի ունեցել: Նախկին նախագահ Յանուկովիչի կազմակերպած զանգվածային արյունահեղությունից հետո նրա բազմաթիվ կուսակիցներ հարում են ընդդիմությանը՝ վերջինիս խորհրդարանական մեծամասնություն դարձնելով: Այս մասին հայտարարել է կառավարության՝ տնտեսական հարցերով խորհրդական Անդերսա Ասլունդան:

Ըստ նրա՝ Ուկրաինայում մի քանի խոշոր տնտեսական խնդիրներ կան: Այդ խնդիրները կապված են Յանուկովիչի՝ սեփական ընտանիքն ու իր մի քանի մերձավորներին հարստությամբ ապահովելու քաղաքականության հետ: Փորձագետի գնահատականների համաձայն՝ Յանուկովիչի ընտանիքի ունեցվածքը կազմում է 12 մլրդ դոլար:

Հենց ձեւավորվի նոր կառավարություն, Արժույթի միջազգային հիմնադրամը Ուկրաինա առաքելություն կուղարկի: Երկու շաբաթների ընթացքում ԱՄՀ առաքելությունն ու նոր կառավարությունը պետք է միասին ֆինանսական կայունության նոր ծրագիր մշակեն: Այս մասին հաղորդում է ЛIГАБiзнесIнформ-ը: