Հայաստանի իշխանությունները ստիպում են ցուցարարներին բարիկադներ կառուցել այն դեպքում, եթե ուզում են ինչ-որ բանի հասնել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում հայտարարել է նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Ինչ խորհուրդ տալ ընդդիմությանը, որը վաղ թե ուշ, ոտքի է կանգնելու: Մի բան է մնում՝ բարիկադավորվել, որպեսզի իմանան, որտեղ են իրենք, որտեղ՝ օտարները: Մայդանի փորձը դա ցույց տվեց: Բայց մյուս կողմից, եթե մեզ մոտ ժողովրդավարություն է, ապա ինչու պետք է ճնշվեր խաղաղ հանրահավաքը»,-ասել է Բագրատյանը:

Նրա կարծիքով՝ մարդիկ առանց այդ էլ շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել 2008-ի մարտի 1-ին: Այլ հարց է, որ միջազգային հանրությունը որոշել է դրան այլ կերպ նայել: «Բայց դա արդեն ոչ թե նրանց, այլ մեր խնդիրն է: Այդ մենք չպետք է գործը հասցնեիք նրան, որ 10 մարդ է զոհվել, բայց ոչ ոք չի պատժվել: Նշանակում է, մենք մեր մեջ չենք հաղթել անարդարությանը: Իսկ դա նշանակում է, որ մեզ հեշտությամբ կարելի է հաղթել դրսից»,-նշել է նախկին վարչապետը:

Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ին իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով զոհվել էր 10 մարդ, այդ թվում երու ոստիկան: Մինչ օրս այդ զոհերի համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am