Ռուսաստանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը հրամայել է ստուգել Արեւմտյան եւ Կենտրոնական ռազմական օկրուգների ուժերի մարտական պատրաստվածությունը: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ՊՆ-ում խորհրդակցության ժամանակ:

«ՌԴ նախագահի հանձնարարության համաձայն՝ այսօր, ժամը 14.00-ին, անսպասելիորեն ահազանգով ոտքի են հանվել Արեւմտյան ռազմական օկրուգի զորքերը, ինչպես նաեւ Երկրորդ Կենտրոնական ռազմական օկրուգի տարածքում տեղակայված զորամասերը, Օդային տիեզերական պաշտպանության զորամասերի հրամանատարությունը, օդային դեսանտային զորքերը, ռազմատրանսպորտային ավիացիան»,-ասել է Շոյգուն:

Նա նշել է, որ «գերագույն հրամանատարը խնդիր է դրել ստուգել զորքերի գործողությունների դիմելու ունակությունը՝ ճգնաժամային իրավիճակների ժամանակ որոշումների դեպքում, որոնք սպառնալիք են ներկայացնում երկրի ռազմական անվտանգության տեսանկյունից, այդ թվում հակաահաբեկչական, սանիտարա-համաճարակային եւ տեխնածին բնույթի»:

«Ստուգումը կանցկացվի փետրվարի 26-ից մարտի 3-ը՝ երկու փուլով»,-հավելել է Շոյգուն, հաղորդում է ռուսական լրատվամիջոցները: