Լեհաստանը մտադիր է աշխատել Ուկրաինայի հետ ռազմական համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին՝ Ուկրաինայի իրավիճակին նվիրված ԱԱԽ նիստի արդյունքում:
Ըստ նրա՝ համապատասխան պլանը կմշակեն Ազգային անվտանգության բյուրոն ու հանրապետության ՊՆ-ն:
Նա դրական է գնահատել ԶՈւ գործողությունները Ուկրաինայում տիրող ճգնաժամի ընթացքում: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նա նաեւ նշել է, որ Լեհաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ կիսել կառուցվածքային փոփոխությունների փորձը, օգնել բարեփոխումների իրականացման հարցում:




























