Եգիպտոսի դատարանը մահապատժի է դատապարտել ծայրահեղական խմբավորման 26 անդամի: Նրանք մեղավոր են ճանաչվել Սուեզի ջրանցքով անցնող արտասահմանյան նավերի վրա ահաբեկչական հարձակումներ կազմակերպելու մեջ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի լրատվամիջոցները: 

Հաղորդվում է, որ ծայրահեղականներին ահաբեկչական  բջիջ ստեղծելու, երկրի ինքնիշխանության եւ անվտանգության նկատմամբ ոտնձգություն կատարելու մեղադրանք են ներկայացրել:

Ըստ Եգիպտոսի օրենքների՝ բոլոր մահապատիժները պարտադիր կարգով ներկայացվում են երկրի հոգեւոր առաջնորդին, որը կամ հավանություն է տալիս դրանց, կամ էլ համաներման վերաբերյալ վճիռ կայացնում: Սպասվում է, վերջնական վճիռը կկայացվի մեկ ամիս անց: