Ավստրալիացի գիտնականները ծրագրում են ստեղծել առաջին բիոնիկ ուղեղը, եթե կառավարությունը միջոցներ հատկացնի: Գիտությունների ակադեմիայի կազմակերպած ուղեղ կենտրոնը կողմ է տարբեր հետազոտողների միավորմանը բիոնիկ ուղեղի ստեղծման աշխատանքների համար:
Սա ավստրալիացի հարկատուների համար 250 մլն դոլար կարժենա: Ավստրալիական ազգային համալսարանից Վինսենթ Դարիին նշում է, որ չի կարելի թերագնահատել նախագիծը:
Նախագծի շնորհիվ կիրագործվի ուղեղի ֆունկցիոնալ քարտեզի ստեղծումը: Այն թույլ կտա հետազոտել, կանխարգելել ու բուժել հոգեկան հիվանդություններ:
Անցյալ տարի Ավստրալիայի գիտությունների ակադեմիայում ստեղծել են բջիջների կառույցներ՝ բաղկացած նեյրոններից ու այլ բջիջներից: Ստացվել է մարդկային ուղեղ՝ դեղամիջոցների փորձարկման ենթակա, հաղորդում է Meddaily-ն՝ վկայակոչելով SBS-ին:



























