Աշխարհում տարեկան կտրվածքով ամենաշատ գինին խմում են Վատիկանում: Այս մասին ասվում է Քալիֆորնիայի գինու ինստիտուտի հետազոտության մեջ:
Գիտնականների տվյալներով՝ այդ փոքրիկ պետության յուրաքանչյուր բնակչին տարեկան բաժին է ընկնում 74 լիտր կամ 105 շիշ գինի: Դա երկու անգամ ավելի է Ֆրանսիայում եւ Բրիտանիայում նույն ցուցանիշից:
Հետազոտության հեղինակները նշում են, որ բոլոր գործոնները, որոնք բնորոշ են Վատիկանի բնակիչներին (մեծ տարիք, կրթվածություն, մեծ քանակով ուտել) նպաստում են գինու շատ օգտագործմանը, հղորդում է Interfax-ը:



























