Ուկրաինայում ՆԳՆ-ի «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման փոխարեն նոր ստորաբաժանում է ստեղծվել, որի գործառույթները եւ փիլիսոփայությունը լրիվ այլ են: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը:

«Ես ցրել եմ «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումը: Կստեղծվի հանձնաժողով, որը կուսումնասիրի այդ ստորաբաժանման գործունեությունը: Մեղավորները կպատժվեն, իսկ նրանք, որոնք չեն մասնակցել գնդակահարություններին, տեղ կունենան նախարարությունում ատեստացիայից հետո: Բացի այդ, ես նոր ստորաբաժանում եմ ստեղծել, որի գործառույթները եւ փիլիսոփայությունը լրիվ այլ են»,-ասել է նա:

Ըստ Ավակովի՝ ընդհանուր առմամբ, «Բերկուտուկ» ներգրավված էր 4 հազար ծառայող, որոնք բոլորը տեղկեցաված են այս հրամանի մասին: Նրանց հետ ատեստացիա կանցկացվի 10-15 օրերի ընթացքում, հաղորդում է՝ censor.net-ը: