2008 թվականի Մարտի 1-ից հետո ոչ մի մարդասպան դեռ դատարանի առաջ չի կանգնել, իրական հանցագործները մնացել են անպատիժ, սակայն սա չի նշանակում, որ իմաստ չունի ստեղծել նոր հանձնաժողով: Այս մասին Ազգային ժողովում Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը՝ հավելելով, որ Գլխավոր դատախազությունը, ՀՔԾ-ն ամեն ինչ արել են կոծկելու համար դեմքը։

Նա նշեց, որ հանձնաժողովի ստեղծումը կարող է օժանդակել առնվազն երեք-չորս սպանության բացահայտման, իսկ դա կարող է լինել այն ժամանակ, երբ պատասխանատու անձինք կանգնեն դատարանի առաջ: Նա նկատեց, որ եթե ժամանակին պատժվեին ապրիլի 12-ին ՀԱԿ ցուցարարների նկատմամբ բռնություն իրականացրած անձինք, ապա չէր լինի նաեւ «Մարտի 1-ը»: Նրա խոսքով՝ վարչախումբը հետաքննությունն ապահովելու փոխարեն ամեն ինչ բարդեց ընդդիմության վրա, հարուցվեցին շինծու գործեր եւ այդպես էլ ոչինչ չբացահայտվեց

Ստեփան Դեմիրճյանը շեշտեց նաեւ, որ առայսօր սպանվածների իրավահաջորդները, տուժածները որեւէ փոխհատուցում չեն ստացել:

Պատգամավորը վստահ է, որ այս հանձնաժողովը տարբերվելու է նախորդից: