Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 26-ին, ժամը 16.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Կ. Ուլնեցի փողոցի 2-րդ փակուղու թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է մոտ 65 տարեկան անձը չպարզված քաղաքացու դի:

Մահվան պատճառները դեռ հայտնի չեն: