Ուկրաինան չի բաժանվի, սակայն լավագույն լուծումը կլինի դաշնային պետության ստեղծումը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:
Նա ընդգծել է, որ անգամ Ռուսաստանի համար շահավետ կլինի արեւելքն ու Ղրիմը պահել Ուկրաինայի կազմում, քանի որ ռուսամետ շրջանների առկայությունը կավելացնի Կրեմլի ազդեցությունն այդ երկրում:
Անդրադառնալով Ռուսաստանի համար ուկրաինական իրադարձությունների բացասական հետեւանքներին՝ նա նշել է, որ առաջին իրական ռուսական ազդեցության սահմանի բացահայտումն էր: Երկրորդը՝ Ուկրաինայի՝ որպես ՄՄ-ի կամ Եվրասիական ոտենցիալ անդամի կորուստը: Երրորդը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դիրքի վատացումը: Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանի իմիջն այդ իրադարձություններից հետո տուժել է:




























