Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը պարզաբանել է,  թե ինչու Ուկրաինայում չեն շարունակել կոշտ գործողությունները նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ: Այս մասին նա պատմել է այսօրվա մամուլի ասուլիսում:

«Ինչ վերաբերում է Յանուկովիչին, մենք չշարունակեցինք Յանուկովիչի դեմ կոշտ գործողությունները, քանի որ հասկանում ենք, որ դա հրահրում կլինի՝ Ուկրաինայում հարեւան պետության միջամտության համար», - ասել է Արսեն Ավակովը, մեջբերում է «Գլավկոմը»:

Ավագովը նաեւ ընդգծել է՝ որտեղ էլ որ թաքնվի Յանուկովիչը, Հաագայի դատարանից չի փախչի, հայտնում է  «Գլավկոմը»:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Ուկրաինայի պատգամավորները Միջազգային քրեական դատարան հայց էին ներկայացրել՝ ՄՔԴ-ի կողմից Ուկրաինայի իրավասությունը, պետության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մարդկության դեմ հանցագործություն կատարելը ճանաչելու համար, որոնք հանգեցրել էին ծանր հետեւանքների, եւ որոնց պատճառով 2013թ. նոյեմբերի 21-ից մինչեւ 2014թ. փետրվարի 22-ն Ուկրաինայում զանգվածային սպանություններ էին տեղի ունեցել: 

Այն մասին, որ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարված, Արսեն Ավագովը հայտնել էր փետրվարի 24-ին: