ՄՄ-ին անդամակցելու համատեքստում ցանկանում ենք Ռուսաստանում մեր աշխատանքային միգրանտների համար լավ պայմաններ ստեղծել: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ԱԺ այսօրվա նիստի ժամանակ: Ըստ նրա՝ այդ հարցը քննարկվել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ընթացքում:

«Ցանկանում ենք միանալ ՄՏՏ շրջանակներում աշխատուժի ազատ տեղաշարժի մասին իրավական դաշտին: Ուզում ենք, որ մեր քաղաքացիները Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունում փոփոխությունների հետեւանքները չզգան իրենց մաշկի վրա»,-պարզաբանել է Սարգսյանը: