Այսօր՝ փետրվարի  26–ին` ժամը 17:30–ի դրությամբ, Անիի (Մարալիկի) եւ Արթիկի տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն եւ առկա է ուժեղ քամի, իսկ Թալինում, Ախուրյանում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Հրազդանում եւ Դիլիջանում տեղում է թույլ ձյուն:

Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: