Մոտ ժամանակներս բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հասարակությանը բացատրություններ կներկայացնի «Արարատցեմենտ» գործարանում ստեղծված իրավիճակի մասին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա նշել է, որ այս անգամ բնապահպանական ստուգումները գործարանում կառավարության ուշադրության կենտրոնում են հայտնվել մեկ պատճառով. 2013-ի սեպտեմբերին Հայաստանի նախագահի մոտ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցով խորհրդակցություն տեղի ունեցավ, ներառյալ արտեզյան ջրերը:
«Խորհրդակցության արդյունքում հաստատվեց ծրագիր, իսկ բնապահպանության նախարարությունը համապատասխան հանձնարարություն ստացավ»,-նշել է վարչապետը:
Նշենք, որ մի քանի օր առաջ Արարատի ցեմենտի գործարանում, որը պատկանում է հայտնի գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, մեկ օրով անջատել են տեխնիկական ջրի մատակարարումը: ԲՀԿ անդամները դա համարում են բռնություն ընդդեմ Ծառուկյանը, որը իշխանություններին ոչ հաճելի ելույթ էր ունեցել ԲՀԿ վերջին համագումարում:




























