Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Հունաստանի խորհրդարանում ցուցանմուշների ցուցադրություն կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հունաստանի խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի երկօրյա պաշտոնական այցին:

«Հունաստանի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան շատ արդյունավետ էր թե՛ Հայաստանի եւ Հունաստանի երկկողմ հարաբերությունների զարգացման, թե՛ հայ-հունական միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման առումով»,-ասել է նա: