ՆԱՏՕ-ն հարգում է ուկրաինացիների ինքնիշխան ընտրությունը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Արդերս Ֆոգ Ռասմուսենը ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում պաշտպանության նախարարների ժողովների շրջանի բացումից առաջ:
«Մենք հարկ ենք համարում ընդունել այն, որ բոլոր ազգերը հարգում են Ուկրաինայի ինքիշխանությունն, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, եւ սա ազդանշան է, որը ՆԱՏՕ-ն ուղղել է բոլոր նրանց, ում դա վերաբերում է»,- հայտարարել է Ռասմուսենը Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի ՆԱՏՕ անդամակցությանը, ապա, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, այժմ դա ուկրաինական ղեկավարության առաջնահերթությունը չէ:
«Մենք հիշում ենք, որ ՆԱՏՕ-ի Բուխարեստյան գագաթաժողովում որոշել էին, որ Ուկրաինան կազմակերպության անդամ կդառնա: Անկասկած, երբ նա ինքը ցանկանա ու համապատասխանի անհրաժեշտ պայմաններին»,- նշել է Ռասմուսենը, հաղորդում է «Ռադիո Սվոբոդան»:
«Այսպես, ուկրաինացիները պետք է իրենք որոշեն»,- նշել է ՆԱՏՕ-ի առաջնորդը եւ հավելել, որ այս միությունը «դեռ պատրաստ է շարունակել Ուկրաինայի հետ համագործակցությունն ու վաղը Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստ կկայանա, որտեղ բարձր մակարդակում կշարունակվի երկխոսությունն Ուկրաինայի վերաբերյալ»:




























