Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, փետրվարի 25-ին, ժամը 19.30-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 46 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին եւ 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, թիվ 259 երթուղային ավտոբուսի սրահում Արամայիս Թ.-ն 1965 թ. ծնված Անահիտ Ղ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտ եւ անվանական անցաթուղթ:
Կատարվում է հետաքննություն:




























