Հարավային Քալիֆորնիայում 53-ամյա տղամարդու են ձերբակալել, որը փորձել է Սուրբ Վալենտինի օրը ռեստորանում ճաշի համար կեղծ թղթադրամով վճարել, որի անվանական արժեքը տրիլիոն դոլար է:

Ռեստորանի աշխատակիցները ժամանակ ոստիկաններին պատմել են, որ հաճախորդը սկզբում ապարդյուն փորձել է վճարել քարտով: Երբ տեսել է, որ դա անհնար է, նա դրամապանակից հանել է տրիլիոն դոլար արժողությամբ թղթադրամը: Անհայտ է, թե արդյոք նրա մտադրությունը լուրջ է եղել, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Independent-ը:

Ոստիկանությունը պարզել է, որ աֆրոամերիկացի Ուիլյամսոնը հետախուզվում է դատարանին վիրավորելու մեղադրանքով:  Նա գրավի դիմաց ազատ է արձակվել:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: