Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի 52-ամյա բնակիչ Արմենակ Ա.-ն մեղադրվում է անձնագիր եւ սոցիալական ապահովության քարտ գողանալու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերին: Արմենակ Ա.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Կարեն Ք.-ի տանը վերջինիս ձեռքից հափշտակել է անձնագիրն ու սոցիալական ապահովության քարտը:
Արմենակ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է մինչեւ 1 տարվա ազատազրկում: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը կկայանա մարտի 4-ին:




























