Կին վարորդը, ով անտեսել էր անվտանգության ամրագոտին, կարողացել է խուսափել 500 ֆունտ ստերլինգ(834 դոլար)  չափով տուգանքիցիր կրծքի շնորհիվ:

Ինչպես հաղորդվոմ է, 2014թ.-ի փետրվարի 24-ին բրիտանական Գրանթեմ քաղաքի պարեկային ոստիկանությունը կանգնեցրել էր կին վարորդի, ով անվտանգության ամրագոտին պահել էր թեւատակում:

Երբ ոստիկանները հարցրել էին, ինչու  է այդ կերպ օգտագործում, նա պատասխանել էր, որ ամրագոտուց ցավում են կրծքերը: Արդարացումը ստիպել է ոստիկաններին հրրաժարվել 500 ֆուն ստերլինգի չափով տուգանք գրելուց՝ փոխարենը բացատրելով, թե ինչ է սպառնում ամրագոտու անտեսումը, հաղորդում է FederalPost –ը՝ վկայակոչելով Daily Mail-ին:

Ոստիկանները միջադեպի մասին Twitter-ում գրել են. «Գրանթեմուն կին վարորդն անվտանգության ամրագոտին ձեռքում է պահում, քանի որ դրանից ցավում են կրծքերը: Անվտանգության միջոցի սխալ կիրառումը որակավորում է որպես խախտում ու կարող է լուրջ վնասվածքների հանգեցնել»,- ասվում է նրանց հաղորդագրության մեջ: Գրառմանն արձագանքել է ավելի քան 9000 բրիտանացի: