Ուկրաինայի նոր իշխանությունները մտադիր են ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, որից հրաժարվել էր երկրի նախկին ղեկավարությունը: Այս մասին հաղորդում է «Նովի ռեգիոն»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Նեմիրյուին:

Նրա խոսքով՝ պայմանագիրը կստորագրվի նախքան արտահերթ նախագահական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու մայիսի 25-ին: Այդ փաստաթղթի տակ իր ստորագրությունը կդնի Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Տուրչինովը: