Սոչիում, Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետները, ի թիվս այլոց, քննարկելի են նաեւ միգրացիոն ոլորտին վերաբերող հարցեր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Մոսկվայում Հայաստանի դեսպանատնից:
Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը կայացել է փետրվարի 24-ին:
Աղբյուրի համաձայն՝ միգրացիոն ծառայությունների եւ ԱԳՆ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են ՀՀ քաղաքացիներին հուզող հարցեր՝ գործող օրենսդրության շրջանակներում, ինչպես նաեւ օրենսդրական փոփոխությունների հետեւանքների մեղմացման հնարավորությունները:
Հիշեցնենք, որ ՌԴ միգրացիոն օրենսդրության մեջ որոշ փոփոխություններ են կատարվել, որի հետեւանքով բարդացել է հայաստանցիների մուտքը ՌԴ տարածք: Բացի այդ, ՀՀ 170 հազար քաղաքացիներ ներառվել են «սեւ ցուցակում», այսինքն կարտաքսվեն երկրից, երբ հայտնի դառնա նրանց գտնվելու վայրը:

























