Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորել է Մատեո Ռենցիին՝ Իտալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել նորանոր հաջողություններ այդ պատասխանատու առաքելության մեջ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից: