ԵՄ-ն Ուկրաինային անհապաղ տնտեսական օգնություն ցուցաբերելու ծրագիր է պատրաստում, ԱՄՀ-ի եւ Ռուսաստանի հետ համագործակցությամբ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ԵՄ-ում նախագահող Հունաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Էվանգելոս Վենիզելոսին հայտնել է ԵՄ արտաքին կապերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Հունաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ Էշթոնը Վենիզելոսի հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին: Էշթոնը ներկայացրել է իր տպավորությունները, որ ստացել է Կիեւում: Նա նաեւ հայտնել է եվրոպական կառույցները ծրագիր են նախապատրաստում, որով անհապաղ ֆինանսական օգնություն կհատկացվի Ուկրաինային՝ ԱՄՀ-ի եւ Ռուսաստանի հետ համագործակցությամբ:

Հունաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ Էշթոնն ու Վենիզելոսը քննարկելի են ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների Ուկրաինա այցերի ծրագիրը, որպեսզի «աջակցեն չմարող հետաքրքրությունը Եվրոպայի նկատմամբ»: Այդ համատեքստում մոտ օրերս Կիեւ կուղեւորվեն Սլովակիայի, Հունգարիայի ԱԳ նախարարները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: