Մոգական բյուրեղը, որը լեգենդների համաձայն կանխագուշակում է ապագան, ամուսնական զույգին ցույց չի տվել, թե ինչի կվերածվի իրենց բնակարանը փետրվարի 22-ին:
Հաղորդում են, որ բրիտանական Ռոմֆորդ քաղաքում բնակվող տղամարդը գիշերային հերթափոխից հետո տուն է վերադրաձել ու քնել: Սակայն ցերեկը ժամը 4-ին նրան արթնացրել է հրշեջ ծառայության ազդանշանը:
Նայելով կողքերը՝ բրիտանացին աչքերին չի հավատացել. վարագույրն ու սենյակում գտնվող իրերի մեծ մասը կրակի բոցերի մեջ էր: Այդ ժամանակ նա վեր է ցատկել բազմոցից, սենյակ է մտել բակում գտնող նրա կինը:
Կրակն արագ տարածվել է մյուս սենյակ: Ոչինչ չէր մնում անել, քան կանչել հրշեջների: Երբ կրակն ամբողջովին մարել են, վթարային ծառայության աշխատակիցները հետազոտել են տունն ու հասատել են բռնկման պատճառը՝ մոգական բյուրեղ, որն իրենից բյուրեղապակե գունդ է ներկայացնում:
Հրշեջ Միք Բոյլի խոսքով՝ լուսամուտագոգի վրա դրված ապակե գունդն արտացոլել է արեւի ճառագայթներ վարագույրի վրա, որն էլ մի որոշ ժամանակ անց այրվել է:
Միջադեպից հետո Լոնդոնի հրշեջ ծառայությունը հրահանգ է տարածել, որն արգելում է լուսամուտագոգի վրա ապակե շշեր, հայելիներ կամ թափանցիկ բյուրեղյա նյութից զարդեր պահել, հաղորդել է FederalPost-ը՝ վկայակոչելով Daily Mail-ին:




























