ԵՄ-ի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստի ժամանակ նշել է, որ ԵՄ արտաքին կապերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը մտադիր է հաջորդ շաբաթ հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Մասնավորապես, Ֆյուլեն ասել է, որ Էշթոնը մշտապես շփումների մեջ է Լավրովի հետ, եւ մտադիր է հաջորդ շաբաթ հանդիպել ու նրա հետ շարունակել երկխոսությունը:
«Կողմերը խոսում են Ռուսաստանի կողմից Բուդապեշտի հուշագրով պարտավորությունները կատարելու մասին, որի շրջանակներում Ռուսաստանը Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորն է»,-նշել է Ֆյուլեն:




























