NEWS.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Գյումրիում սպանություն է տեղի ունեցել: Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցի տներից մեկում 28-ամյա աղջկա դիակ է հայտնաբերվել:
Տարածված տեղեկությունների համաձայն՝ տանը ամուսնու հետ վիճաբանություն է եղել, ինչից հետո կինը մահացել է: Այս պահին դեպքի վայրում իրավապահները պարզում են հանգամանքները:




























