ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հասկացրել է՝ ԱՄՆ-ը չի ցանկանում, որպեսզի Ռուսաստանտ միջամտի Ուկրաինայի գործերին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը հույս ունի, որ Ռուսաստանն իրադարձությունները չի դիտարկի որպես սառը պատերազմի շարունակություն, հաղորդում է Reutres-ը:

Ելույթ ունենալով MSNBC հեռուստաալիքի եթերից՝ Քերին կոչ է արել Ռուսաստանին հարգել ուկրաինացիների ցանկությունները փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաեւ այն փաստը, որ նրանք չպետք է ընտրություն կատարեն մի կողմից Եվրոպայի եւ ԱՄՆ-ի, մյուս կողմից Ռուսաստանի միջեւ:

Պետքարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է շատ «զգույշ» լինի իր գնահատականներում: «Մենք չենք ձգտում առճակատման, սակայն մենք թույլ ենք տալիս հասկանալ, որ բոլոր երկրները պետք է հարգեն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Ռուսաստանը հայտարարել է, որ կանի դա, եւ մենք կարծում ենք, որ կարեւոր է, որպեսզի Ռուսաստանը պահի իր խոստումը»,- հայտարարել է նա: