Հնդկաստանի Ջամու եւ Քաշմիր նահանգում զինծառայողը կրակել է իր հինգ ծառայակիցների վրա եւ ինքնասպան եղել:

«Զինծառայողը կորցրել էր ինքնատիրապետումը, կրակել հինգ մադու վրա եւ ինքնասպան եղել Գանդերբալ շրջանի ռազմական ճամբարում», — հայտնել է Հնդկաստանի զինված ուժերի ներկայացուցիչ Նարինդեր Նահար Ջոշին, հայտնում է «ՌԻԱ Նովոսին»` վկայակոչելով Agence France-Presse-ը:

Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում: