Մոսկվան արագ արձագանքել է Ղրիմի ռուսամետ հուզումներին։ ՌԴ կառավարությունը արագ կազմել է տարածաշրջանում հնարավոր ներդրումային ծրագրերի ցանկը, որը պատրաստվում էր Ուկրաինայի համար` դեռեւս երկրում իշխանափոխությունից առաջ, գրում է «Կոմերսանտը»:
Ըստ հրատարակչության` Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայրենական գործարարներին առաջարկել է դիտարկել «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում իրականացվող եւ ծրագրվող ներդրումային նախագծերին իրենց հնարավոր մասնակցությունը»: Այս շաբաթ նախարարության համապատասխան դիմումն ստացել էր ՌԴ Առեւտրային պալատը:
Ըստ հրատարակչության աղբյուրներից մեկի` նախագծերի ցանկը կազմվել էր Ուկրաինայում Ռուսաստանի առեւտրի ներկայացուցչության կողմից: Դրանց նախնական արժեքը գնահատվում է 5 միլիարդ դոլար:
Ընդ որում, նշվում է, որ ռուս ձեռնարկատերերը պատրաստ չեն քննարկել այդպիսի ներդրումների հնարավորությունը` մինչեւ Ուկրաինայում իրավիճակը չկայունանա, նշում է թերթը:




























