«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ ՀՀԿ վերնախավում քննարկվում է այս տարվա հունվարի 1-ից գործողության մեջ մտած կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը գոնե մեկ տարով հետաձգելու տարբերակը։

Մեր աղբյուրները հայտնում են, որ չնայած դրանք ընդամենը քննարկումներ են եւ վերջնական որոշում առայժմ չկա, այդուհանդերձ քննարկումները գնալով ավելի են լրջանում, ինչը պայմանավորված է Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններով։
 Պարտադիր կուտակայինը մեկ տարով հետաձգելու առաջարկի հեղինակները դա պայմանավորել են նրանով, որ ՀՀ բնակչության դժգոհությունները գործող իշխանությունից առանց այդ էլ խորն են, եւ դժգոհության մի նոր ՝ լրացուցիչ առիթ ստեղծել պետք չէ։ Եվ Ուկրաինայի դեպքերը ցույց տվեցին, թե ինչ ճակատագիր է սպառնում իշխանությանը համաժողովրդական ընդվզումների արդյունքում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում