Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 27-ին, ժամը 05.34-ին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի գերեզմանատանը «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 89 SS 088 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա.Ս.):




























