Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 27-ին, ժամը 00.59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետեւանքով լուսաֆորը պոկվել եւ ընկել է մայթին, զոհեր եւ տուժածներ չկան:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 31 TR 333 համարանիշի (վարորդ Ա. Ա.) ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի 34 UT 454 համարանիշի (վարորդ Մ. Ղ.) ավտոմեքենային, վերջինս` լուսաֆորին:




























