ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսից 300 մլրդ դոլար կխնդրի՝ երկրի ավտոճանապարհների եւ երկաթգծերի վերանորոգման համար: ԱՄՆ մայրուղային ճանապարհների զարգացման հիմնադրամը ֆինանսավորում է դաշնային ճանապարհային ծրագրերը, բայց վերլուծաբանների կանխատեսմամբ, մինչեւ այս տարվա օգոստոսի վերջ կսնանկանա:
Հաղորդվում է, որ առաջիկա 6 տարիների համար հիմնադրամին անհրաժեշտ է 100 մլրդ դոլար՝ ծախսերի ընթացիկ մակարդակն ապահովելու համար: Բայց ոչ երկրի նախագահը, ոչ Կոնգրեսը չեն ցանկանում բարձրացնել բենզինի վրա կիրառվող հարկը:
Օբամայի կարծիքով՝ պակասող գումարները կարելի է ստանալ կորպորատիվ հարկերի հաշվին, բայց ինքը պատրաստ է լսել նաեւ այլ առաջարկություններ, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:




























