Հանրապետության մի շարք վայրերում, մասնավորապես, Անիի (Մարալիկի), Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի շրջաններում եւ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) այսօր՝ փետրվարի 27-ին, ժամը 09:30–ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է:

Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ախուրյանում, Վայքում եւ Սարավանի լեռնանցքում տեղում է անձրեւ:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: